Հիմնադրվելով 2009 թվականին՝ Mixxup Agency-ն անշարժ գույքի միջնորդական շուկայում ամենափորձառու և հաճախորդակենտրոն խաղացողներից է, որն առաջարկում է ներդրումային, ինչպես նաև վարձակալության և վաճառքի համար նախատեսված գույքեր:
Հայկական անշարժ գույքի միջնորդական և կառավարման շուկաներում երկարամյա փորձառությամբ մեր գործակալներն ունեն հաջողության ճանապարհ հարթելու գործիքներ: Մեր բիզնես մոդելը գործակալներին հագեցնում է տեխնոլոգիական առավելություններով և հնարավորություն տալիս հաճախորդներին առաջարկելու այն, ինչ նրանք ցանկանում են: |
MIXXUP-ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԷԴաշնակցային հարաբերություններՁեր Mixxup գործակալը ձեր դաշնակիցն է։ Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ խելացի մարքեթինգը, փորձառու բանակցային տեխնիկան և անշարժ գույքի շուկայի վերաբերյալ մեր գործակալների խորը գիտելիքները կենտրոնացած են իրենց դաշնակիցների շահերի սպասարկման վրա։ Ձեր Mixxup գործակալը կմշակի անհրաժեշտ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը և կբանակցի լավագույն պայմանների և գնի համար Ձեր փոխարեն։ ՊրոֆեսիոնալիզմԱնշարժ գույք վաճառելիս, գնելիս կամ անշարժ գույքի մեջ ներդրումներ իրականացնելիս դուք կզգաք գործակալի կարիք, ով պատրաստ է իրականացնել ձեր երկարաժամկետ նպատակների իրականացումից բխող աշխատանքներ։ Մենք ձգտում ենք ապահովել կատարյալ պայմաններ մեր հաճախորդների համար նախքան գործարքը, գործարքի ժամանակ և գործարքից հետո։ Բարձր որակավորում ունեցող մեր գործակալներն ունեն պահանջվող բոլոր գիտելիքներն ու հմտությունները որոնք անհրաժեշտ են լավագույն պայմաններով գործարքներ իրականացնելու և ձեր կայուն եկամուտը ապահովելու համար։ ԱրդյունավետությունԱնշարժ գույքի գնումը, վաճառքը կամ անշարժ գույքի մեջ ներդրումներ կատարելը բավականին երկար գործընթաց են։ Ժամանակ խնայելու տեսնակյունից լավագույն տարբերակը կարող է լինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով գործընկերոջ առկայությունը, ով կթոթափի ձեր այդ բեռը։ Եթե ցանկանում եք պատվիրակել այս աշխատանքները կամ ձեզ պարզապես մասնագիտական կարծիք է պետք, Mixxup-ի գործակալները պատրաստ են օգնել ձեզ ցանկացած հարցում։ Առցանց ընթացակարգերՄեր գործակալները իրականացնում են նաև առցանց այցեր և ցուցադրություններ ժամանակակից տեխնոլոգիաների ու հավելվածների միջոցով, որոնք հնարավորություն են ընձեռում ցուցադրել անշարժ գույքը ցանկացած գնորդների և վաճառողների։ Միևնույն ժամանակ, մեր կայքի որոնման համակարգի գործիքակազմի միջոցով դուք կարող եք փնտրել ցանկացած անշարժ գույք, որ հաշվառված է Հայաստանում ըստ առանձին կատեգորիաների՝ քաղաք, համայնք, փողոց, շենքի տիպ, հարկ և այլն։ |
Անկախ այն հանգամանքից գնում եք, վաճառում, վարձակալության եք տալիս թե ցանկանում եք անշարժ գույքի շուկայում ներդրումներ անել, ճիշտ աջակցման համակարգի և մեր մասնագետների օգնությամբ դուք կկարողանաք առավել հիմնավորված որոշումներ կայացնել։ Ամբողջ ընթացքում , բյուջետային պլանի կազմումից մինչև պայմանագրի կնքումը մեր գործակալները կլինեն Ձեր կողքին և Ձեզ կուղղորդեն գործընթացի յուրաքանչյուր փուլում։ COVID 19-ի և շարժունակության սահմանափակումները խնդիր չեն։ Մենք ուրախ կլինենք հանդիպել ձեզ առցանց տիրույթում Zoom, FaceTime, Skype և ցանկացած այլ նմանատիպ բջջային հավելվածների միջոցով։ Մենք բացառապես անվճար և առանց որևէ պարտավորությունների կիրականացնենք խորհրդատվություն և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ |