Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԻՄ ՈՐՈՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՎՈՒՄ
Խնդրում ենք ընդլայնել որոնման համակարգի պարամետրերը համապատասխան բաժնում։ Կրկին ստուգեք որոնման պարամետրերը և սահմանեք առավել լայն ընտրանք։ Եթե դուք վերանայել եք ցանկը և միևնույնն է չեք կարողանում գտնել ձեզ հետաքրքրող ոչ մի անշարժ գույք, խնդրում ենք կապվել Mixxup-ի գրասենյակի հետ համացանցում չցուցադրված գույքի ցանկին ծանոթանալու համար։
ԻՆՉՊԵ՞Ս ՆԵՐԱՌԵԼ ԻՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ MIXXUP ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔՈՒՄ
Անշարժ գույքի ցանկը թարմացվում է Mixxup ընկերության գլխամասային գրասենյակում։ Եթե ցանկանում եք տեղադրել ձեր անշարժ գույքը մեր կայքում, ապա խնդրում ենք կապ հաստատել մեր գրասենյակի հետ։ Գործակալները կայցելեն ձեզ և կիրականացնեն անշարժ գույքի բարձրորակ լուսանկարահանում, որից հետո արդեն ձեր սեփականությունը կներառվի մեր mixxup.am կայքում:
ԱՐԴՅՈ՞Ք ԻՄ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԱՌՈՒՄԸ MIXXUP-Ի ԿԱՅՔՈՒՄ ԱՆՎՃԱՐ Է
Mixxup.am կայքում անշարժ գույքի տեղադրումն անվճար է։ Մեր գործակալները կայցելեն ձեզ և կիրականացնեն անշարժ գույքի բարձրորակ լուսանկարահանում, որից հետո արդեն ձեր սեփականությունը կներառվի մեր mixxup.am կայքում:
ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՊԵՏՔ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵՄ MIXXUP-Ի ՄԻՋՈՑՈՎ
Mixxup-ի գործակալները կարող են ձեզ համար անել ավելին, քան ուղղակի այցելությունների պլանավորումը կամ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Նրանք ձեզ կզինեն անհրաժեշտ գիտելիքներով, որպեսզի կարողանաք ամենահարմար տարբերակով գտնել այն անշարժ գույքը, որը համապատասխանում է ձեր բոլոր կարիքներին։ Գործակալի շնորհիվ դուք կստանաք համապատասխան գիտելիքներ տեղական շուկայի մասին, ինչը կօգնի ձեզ ճիշտ գնահատել ձեր անշարժ գույքի իրական շուկայական արժեքը։ Mixxup-ի գործակալները կօգնեն ձեզ ստանալ իրական շահավետ առաջարկներ և կիրականացնեն բանակցությունները ձեր անունից։
ԿԱՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԻ ԳԻՆԸ
Թեև գոյություն ունի ստանդարտ միջնորդավճար, այն սահմանված չէ օրենքով և կարող է փոփոխվել հաճախորդի սպասարկման և պահանջմունքներին համապատասխան։
ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ MIXXUP AGENCY-Ն ԻՆՁ ՕԳՆԵԼ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔ
Այո, Mixxup-ի գործակալները կարող են ձեզ օգնել գտնել ներդրումային գույք , որը համապատասխանում է ձեր պահանջներին։ Ձեր հարցերով կարող եք դիմել մեր մասնագետներին ներքոնշյալ կոնտակտային տվյալներով:
+37410500018
+37499500118
agency@mixxup.am