Անշարժ գույքի ներդրումների տիպերը զանազան են, ինչի շնորհիվ կան մի շարք ներդրումային ռազմավարություններ, որոնք օգնում են խուսափել ճգնաժամերից կամ օգտվել առաջացող բացառիկ հնարավորություններից։ Վերհիշենք ամբողջական ցանկը՝

1․ Բազային

2․ Բազային +

3. Արժեք ավելացնող

4․ Օպորտունիստիկ

Ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել դրա առաջարկող բոլոր հնարավորություններին։ Այսօր քննարկելու ենք վերջին երկու անշարժ գույքի ներդրումների տիպերը՝ «Արժեք Ավելացնող» և «Օպորտունիստիկ» –ը։ Ծանոթանալու ենք դրանց յուրահատկություններին և համեմատելու ենք մյուս հնարավորությունների հետ՝ ընգծելով դրական և բացասական կողմերը։